Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ նորանշանակ հյուպատոսը կսովորի հայերեն ու գյումրեցիներին հասանելի կլինի 24 ժամ (Տեսանյութ)

Հուլիս 28,2017 23:11

Այսօր Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հյուրընկալել էր Գյումրիում ՌԴ նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինին։ Շիրակի մարզպետը նրան ներկայացնելիս՝ նշեց, որ փորձառու դիվանագետ է․ 27 տարի շարունակ եղել է դիվանագիտական ծառայության մեջ տարբեր երկրներում՝ Կամբոջա, Վիետնամ, Ուզբեկստան, Ղրղըզստան, Մոսկվա, Կոպենհագեն։ Նորանշանակ մարզպետը հյուպատոսին Գյումրին ներկայացնելիս՝ նշեց, որ այս քաղաքը նախկինում կոչվել է Ալեքսանդրապոլ։

Նորանշանակ հյուպատոսն էլ իր հերթին ասաց, որ մի քանի օր է Հայաստանում ու հիացած է հայերի հյուրընկալությունից ու բարյացակամությունից։ «Գյումրին շատ գեղեցիկ քաղաք է, շատ գեղեցիկ են փողոցները»,- ասաց դեսպանը։ Նա ասաց, որ նախքան Հայաստան գալը շատ է կարդացել այս երկրի մասին, հատկապես հետաքրքրվել է իր մեծ դուստրը, որը 15 տարեկան է։ Առաջին իսկ հանդիպման ժամանակ մարզպետը վերջինիս առաջակեց մասնակցել բիզնես ծրագրերի, հյուպատոսն էլ համաձայնեց։ Նա նաև շեշտեց, որ հասանելի է լինելու 24 ժամ, եթե որևէ հարցի լուծում կախված լինի հյուպատոսից։

Լրագրողները նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինին դժգոհեցին, թե նախորդ հյուպատոսը բացարձակ չէր շփվում մամուլի հետ ու հետաքրքրվեցին, թե ինչպիսի՞ն կլինի իր շփումը ԶԼՄ-ների հետ։ «Ես ցավում եմ, որ մամուլի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե մենք թափանցիկ չենք։ Մենք, իհարկե, բաց ենք մամուլի համար և պիտի բաց լինեք, որովհետև մենք առաջին հերթին աշխատում ենք մարդկանց համար, նրանք պիտի իմանան՝ ինչով ենք մենք զբաղվում», -ասաց հյուպատոսը։

Ալեքսանդր Կոպնին ասաց, որ Գյումրի է տեղափոխվել իր բազմանդամ ընտանիքով՝ կնոջ ու 4 երեխաների հետ, նա ունի երկու տղա և երկու աղջիկ, փոքրիկ աղջիկը մեկ տարեկան է, իսկ փոքր տղան այս տարի առաջին դասարան հաճախելու է Գյումրիում։

Հարցին՝ ինչպե՞ս ընդունեց ձեր կինը Հայաստան տեղափոխվելը, Ալեքսանդր Կոպնին ասաց․«Կանայք տարբեր են լինում, սակայն իմ կինը հարգում է իմ աշխատանքը և ես նրան երախտապարտ եմ դրա համար»։

Վերջինս ներկայացրեց նաև իր դիվանագիտական հարուստ գործունեությունը՝ ասելով, որ եղել է ժամանակ, երբ զբաղվել է ահաբեկչության դեմ պայքարով։ Նա նաև նշեց՝ որ երկրում անցել է ծառայության, անկախ իր կամքից սովորել է նրանց լեզուն, նույնիսկ տիրապետում է վիետնամերենին։ Այնպես որ, ըստ հյուպատոսի, ինքը կսովորի նաև հայերեն։

Վերջինս ծնվել է Ղրղստանի մայրաքաղաք Բիշկեքում։ Ինչպես ներկայացրեց հյուպատոսը, ինքը նաև արևելյան արժեքներ է կրում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31