Լրահոս
Օրվա լրահոսը

Ս-400-ների վաճառքի հարցում կողմերը գրեթե համաձայնվել են. Թուրքիայի նախագահի խոսնակ. razm.info

Հուլիս 28,2017 17:18

Թուրքիային Ս-400 հակաօդային պաշպանության համակարգեր մատակարարելու հարցում Ռուսաստանը և Թուրքիան հիմնականում համաձայնության են եկել: Այս մասին հուլիսի 27-ին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական Habertürk TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Խոսնակը նաև հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ՀՕՊ համակարգերի վաճառքի համար 6-7 տարի է, ինչ բանակցում է, սակայն այդ երկրները չեն բավարարել Թուրքիայի պահանջները: Նրա խոսքով՝ Ս-400-ների հարցում համաձայնության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը արտադրական տեխնոլոգիաների տեղայնացման ապահովումն է:

Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ս-400-ների վաճառքի համար քայլեր են ձեռնարկել, ստորագրություններ են դրել և հույս է հայտնել է, որ մոտ ապագայում Ս-400-ները տեղակայվելու են Թուրքիայում: Նա նաև նշել է, որ Ս-400 ՀՕՊ համակարգերը չպետք է լարվածության պատճառ դառնան Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կողմերը պաշտոնական մակարդակներով հայտարարել էին, որ Ս-400 համակարգերի վաճառքի համար տեխնիկական աշխատանքները ավարտվել են, սակայն շարունակվում է ֆինանսական հարցերի քննարկումը: Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանը Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ չի փոխանցի Թուրքիային:

 

Նյութի մանրամասները կարդացեք razm.infoի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31