Լիտվայից Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչուսն առաջարկել է Լիտվայի քաղաքացիություն տալ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որն օրերս զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Պատգամավորը նշել է, որ քաղաքացիություն ստանալը բարդ գործընթաց է, բայց սկզբի համար նրան կարելի է տրամադրել ժամանակավոր կացության իրավունք։ Նրա խոսքով` Լիտվայում Սաակաշվիլին կարող է զբաղվել քաղաքական վերլուծություններով։
Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը