Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական ժամանակի» լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձն իրեն մեղավոր ճանաչեց

Հուլիս 28,2017 16:57

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի գործով դատական նիստն այսօր վերջապես կայացավ:

Հիշեցնենք, ՀՔԾ-ն գործ էր հարուցել լրագրողի դիմումի հիման վրա: Երեւանի ավագանու ընտրությունների օրը, Երեւանի բնակիչ Հայկ Հունանյանը խոչընդոտել էր լրագրողի աշխատանքը: «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը 14.05.2017թ.-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 10/29 ընտրատեղամասում, իր օրինական լիազորությունների շրջանակում բջջային հեռախոսով տեսանկարահանում է իրականացրել: Այդ ընթացքում հիշյալ ընտրատեղամաս այցելած Հայկ Հունանյանը, մոտենալով լրագրողին, տեսանկարահանումը դադարեցնելու անօրինական պահանջ է ներկայացրել վերջինիս: Հ. Հունանյանը ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը և փորձել խլել այն Տ. Խաչատրյանից` այդպիսով խոչընդոտելով զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի մասնագիտական օրինական գործունեությանը, որի հետևանքով լրագրողը չի կարողացել պատշաճ կերպով լուսաբանել քվեարկության ընթացքը»,- ասված է ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ: Զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար Հայկ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:

Իր նախաքննական ցուցմունքներում Հայկ Հունանյանը հրաժարվել էր իրեն առաջադրված մեղադրանքից: Այսօր, սակայն, դատական նիստի ժամանակ պարզվեց, որ նիստից առաջ ամբաստանյալ Հայկ Հունանյանը միջնորդություն է ներկայացրել` դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին։ Նիստի ժամանակ էլ ամբաստանյալը փոխեց իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ նախաքննության ժամանակ ունեցած դիրքորոշումն ու իրեն մեղավոր ճանաչեց։

Դատարանը որոշեց արագացված կարգով դատաքննություն կիրառել: Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը ճառին պատրաստվելու համար ժամանակ խնդրեց: Նիստը հետաձգվեց, այն կկայանա օգոստոսի 1-ին, ժամը 16.30-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Տաթեւ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31