Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի օդանավն են միայն ուզել խոցել, նրան սպանելու նախապատրաստական գործողություններ չեն կատարել

Հուլիս 28,2017 16:13

Շարունակվում է Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատավարությունը:

2015 թվականին Նորք- Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով վերսկսված դատական նիստին մեղադրող դատախազը շարունակեց ներկայացնել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:

Ըստ մեղադրանքի՝ «հանցավոր» խմբի հավաքները տեղի են ունեցել թե՛ Արթուր Վարդանյանի հոր, թե՛ նրա կնոջ հորական տանը, որը եղել է խմբի սկզբնական հավաքատեղին: Խմբի անդամները պարբերաբար մարզումներ են անցկացրել:

Բացի պետական նշանակության շինությունների վրա հարձակումներից, խմբի ներսում քննարկվել է նաեւ ՀՀ նախագահի օդանավը խոցել «Զվարթնոց » օդանավակայանի հարեւանությամբ գտնվող գյուղից, որտեղ բնակվել է խմբի անդամ Հարություն Սարիբեկյանը: Նախագահի օդանավը ծրագրել են խոցել հակատանկային նռնականետով, բայց նախագահի սպանության ուղղությամբ նախապատրաստական կոնկրետ գործողություններ չեն կազմակերպվել:

Ըստ մեղադրանքի, Արթուր Վարդանյանի ցուցումով խմբի երեք անդամներ՝ Տիգրան Բոյաջյանը, Նելլի Մինասյանը եւ Մարինե Կատալյանը մեկ անգամ գնացել են հեռուստաաշտարակ հետախուզության, Բոյաջյանն ու Մինասյանը անցել են դարպասի վրայով, իսկ Մարինե Կատալյանը սպասել է դարպասից այն կողմ:

Ըստ մեղադրանքի՝ խմբի մի քանի անդամներ նաեւ մուտք են գործել Հ1 հեռուստաընկերություն՝ հաղորդում դիտելու, բայց իրական նպատակը եղել է տեղանքին ծանոթանալը:

Խմբի անդամները միմյանց հետ կապ են պաշտպանել գաղտնի հեռախոսահամարներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31