Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանին փորձում են ծաղրուծանակի ենթարկել. Հայկ Ալումյան

Հուլիս 28,2017 15:49

2015 թվականին Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը ահազանգում է, որ իր պաշտպանյալին փորձում են ծաղրուծանակի ենթարկել:

«Վերցրել են սայլակն ու դրել Վահան Շիրխանյանից հեռու, ամեն ինչ այնպես են կազմակերպում, որ երբ նա ցանկանա զուգարան գնալ, ստիպված լինի սպասել մի քառասուն րոպե, մինչեւ սայլակը բերեն: Եղել է դեպք, երբ երեք ժամ սայլակի է սպասել, որ կարողանա զուգարան գնալ: Սա ծաղրուծանակ է, փորձում են ծաղրուծանակի ենթարկել նրան, բայց ծիծաղելի վիճակում հայտնվելու են նրանք, երբ ՄԻԵԴ-ի վճիռը լինի, հուսով եմ, որ կհասցնենք նաեւ այս խախտումը ներկայացնել ՄԻԵԴ, մինչեւ վճռի կայացնելը»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ՝ Շիրխանյանի խափանման միջոց կալանքի եւ նրա առողջության հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Պարոն Ալումյանն ասաց, որ Վահան Շիրխանյանը գրավոր դիմել է ՔԿՀ պետին սայլակի հարցով, բայց մերժում է ստացել. «Պատճառաբանել են, որ ընդամենը մեկ սայլակ կա, որը ուրիշներին էլ է պետք»:

Հայկ Ալումյանն ասաց նաեւ, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել՝ Շիրխանյանին լրատվամիջոցների հետ հանդիպումներ ունենալու թույլտվության վերաբերյալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31