Լրահոս
Օրվա լրահոսը

27 հազար դոլար ուսման վարձ է մուծվել, ուսումը կիսատ՝ բանակ են տանում

Հուլիս 28,2017 16:08

Մեզ է դիմել Դիլիջան քաղաքի բնակչուհի Գայանե Սահակյանը: Նա մտահոգված է, որ իր ավագ որդին՝ Վազգեն Արայի Անանյանը հուլիսի 31-ին ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելով՝ այլեւս չի կարողանա Հնդկաստանում ուսումը շարունակել:

Նա հայտնեց, որ Վազգենը 2016թ.-ին ընդունվել է UWC Մահինդրա քոլեջ։ UWC-ն միջազգային դպրոցների ցանց է, որտեղ երկամյա կրթությամբ սովորում են 16-19 տարեկաններ։ Վազգենը սովորել է մեկ ուսումնական տարի, փոխադրվել հաջորդ դասարան։ Զինծառայությունից Վազգենի տարկետում ստանալու խնդրանքով՝ Գայանե Սահակյանը էլեկտրոնային փոստով դիմել է ՊՆ Վիգեն Սարգսյանին : ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը Գայանե Սահակյանին պատասխանել է, որ պետք է դիմել «ARMENIC» ակադեմիական փոխճանաչման ու շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն որտեղից ստացված տեղեկանքի հիման վրա էլ պետք է ձեւակերպվեր ծառայությունից Վազգեն Անանյանի տարկետումը :

Պահանջված փաստաթղթերը ներկայացվել են նշված կենտրոն,վճարվել է ծառայության վճարը։ Կենտրոնի տրամադրած տեղեկանքը այլ փաստաթղթերի հետ ներկայացրել են Դիլիջանի զինկոմիսարիատ։ Մեկ ամիս ձգձգելուց հետո ՊՆ իրավաբանական վարչության պետ Ս. Սիմոնյանի կողմից մերժվել է Վազգեն Անանյանին տարկետում տրամադրելը ։ Մերժումը պատճառաբանվել է այն բանով, որ Վազգեն Անանյանը ավարտել է հանրակրթական դպրոցը։

Գայանե Սահակյանը զայրացած է. «Բյուրոկրատական անտեղի քաշքշուկ, ժամանակի անիմաստ կորուստ։ Ինչի՞ համար էր տեղեկանքը, երբ այն փաստացի հաշվի չեք առել։ Ինչի՞ համար է «Զինապարտության մասին« օրենքը, այդ օրենքի 14-րդ հոդվածի Ե կետը («Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալը»), եթե չենք կարողանում դրանցից օգտվել։

Հնդկաստանում ուսուցումը իրականացվում է միջազգային, հանրակրթական ավագ դպրոցի ծրագրով։ Ուսման մեկ տարվա վարձը կազմում է 27.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար ։ Ուսման վարձը ֆինանսավորել են IDEA հիմնադրամը, Հնդկաստանի Մահինդրա քոլեջը։ Ավարտելուց հետո Վազգենը կստանա IB կարգի դիպլոմ, որը ունի միջազգային ճանաչում, տղաս հետագա ուսման հնարավորություն կստանա արտերկրի լավագույն բուհերից մեկում։ Ուսումը կիսատ թողնելու դեպքում նա չի կարող այդ դիպլոմը ստանալ, որովհետեւ տարիքային սահմանափակում կա: Ես երաշխավորում եմ, որ 2018 թ. մայիսին հայրենիք վերադառնալով՝ նա իր պարտքը կտա հայրենիքին։ Ամուսինս 15 տարի անբասիր ծառայում է ՀՀ զինված ուժերում։ Մենք քաջ գիտակցում ենք հայրենիքին անմնացորդ ծառայելու վեհ գաղափարը»։

Գայանե Սահակյանը համացանցում բաց նամակով դիմել է նախարար Վիգեն Սարգսյանին, ներկայացրել իր որդու տարկետման խնդիրը, նամակն ավարտել խնդրանքով.

«Մեծարգո նախարար, խնդրում եմ Ձեր թույլտվությունն ու միջամտությունը որդուս կրթությունը կիսատ չթողնելու հարցում»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարում՝ Գայանե Սահակյան եւ Վազգեն Անանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գայանե says:

    18 տարեկան տղայի համար մայրի՞կն է տարկետում խնդրում:

  2. Գայանե Սահակյան says:

    Մայրիկը միշտ էլ պարտավոր է անհագստանալ իր երեխայի համար, որքան էլ որ մեծ լինի երեխան

  3. Կարեն says:

    Անօրեն երկիր ա էլի

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31