ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի հայտարարությանը, թե հնարավոր է ԱՊՀ երկրներում անցում կատարվի կիրիլիցայի՝ Հայաստանում լուրջ չեն վերաբերվում: «Ասել, որ բոլորը պետք է անցնեն կիրիլիցային, անհեթեթություն է: Հայերը վերադառնալու տեղ չունեն, մենք արդեն 1600 տարի գիր ունենք, այլ է, օրինակ, ղրղըզների դեպքում, նրանք կիրիլիցայով են գրել, իսկ հիմա անցում են կատարել լատինատառի: Իսկ Վասիլևայի ասածը հայերին չի վերաբերում: Այս հարցում մեզ ոչ ոք չի կարող ստիպել որեւէ բան, անգամ Պուտինը: Սա ոչ դիվանագիտություն է, ոչ քաղաքականություն: Մեր հոգևոր մշակույթի հետ գործ չունեն: Հոգևոր արժեքների դեպքում առևտուր չենք ընդունում»,- ասում է գրականագետ Ազատ Եղիազարյանը:
Բնապահպան Կարինե Դանիելյանը նույնպես համոզված է, որ հայատառը երբեք չի փոխվի կիրիլիցայով, բայց նրա համար մտահոգիչ է համարում ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը, ըստ որի՝ նա առաջարկում էր ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալ Հայաստանում՝ ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքը ճանաչելու դիմաց. «Ես ռուսական կրթություն ունեմ ու մտածում եմ ռուսերեն: Դա շատ խոչընդոտներ է ստեղծում իմ համար: Ես կարծես այդպես ինձ լիարժեք հայ չեմ համարում: Պետք է իմանալ լեզուներ եւ շատ լեզուներ, բայց առաջնայինը, պետականը պետք է լինի մայրենի լեզուն»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ