Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ հնարավոր է». ինչո՞ւ հանրությունը չարձագանքեց Ժիրայր Սեֆիլյանի վերջին կոչին (Տեսանյութ)

Հուլիս 28,2017 14:10

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստից հետո «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանն անդրադարձավ լրագրողների հարցին, թե իր դիտարկմամբ՝ ինչո՞ւ հանրությունը չարձագանքեց Ժիրայր Սեֆիլյանի վերջին կոչին, այն է՝ շրջափակել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքը եւ ոստիկանությանը ստիպել ազատ արձակել «Սասնա ծռերին»:

«Ամեն ինչ հնարավոր է, եւ ամեն ինչ ունի իր ժամանակը: Դա չի նշանակում, որ դա հենց հաջորդ նիստի ժամանակ պետք է լինի: Դա չի նշանակում, թե կոչը իրատեսական չէ, տեսնենք…Ամեն պայքար խմորվելու եւ մշակվելու կարիք ունի»,-պատասխանեց Ալեք Ենիգոմշյանը: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ձեւաչափի պայքարի մասին է խոսքը:

«Քաղաքացիական ակտիվ ճնշման մասին է խոսքը: Դա նշանակում է ժողովրդի ճնշմամբ հասնել արդյունքի: Խաղաղ, բայց վճռական պայքարի մասին է խոսքը»,-նշեց Ալեք Ենիգոմշյանը:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31