Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միջնորդենք, որ մինչեւ 2018թ.-ը նիստը հետաձգե՞ն». «Սեֆիլյանի գործով» պաշտպանը դատարան չմտավ (Տեսանյութ)

Հուլիս 28,2017 12:46

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստը չսկսված՝ հերթական միջադեպը տեղի ունեցավ փաստաբանի եւ կարգադրիչների միջեւ:

Ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը ներս չմտավ դահլիճ եւ համապատասխան գրություն թողեց դատավորին: Խնդիրը նույնն էր՝ պայուսակի զննության ժամանակ մետաղորսիչ սարքն ազդանշան տվեց. փաստաբանը պնդեց, որ չի պատրաստվում պայուսակի պարունակությունը դատարկել. փաստաթղթերը մետաղական ամրաններ ունեն:

Նինա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի կարգադրիչներն իրենց ոչ թե զննում են, այլ խուզարկում:

«Տեղեկություններ տարածվեցին, որ 2018թ. դատական դեպարտամենտը սքաներներ է ձեռք բերելու եւ տեղադրելու դատարաններում: Ի՞նչ անենք, միջնորդենք, որ մինչեւ 2018թ.-ը նիստը հետաձգե՞ն, որ այս աննորմալ վիճակը չլինի՞…կամ էլ միջոցներ պետք է ձեռնարկել, որպեսզի փաստաբանները չխուզարկվեն»,-նշեց Նինա Կարապետյանցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31