Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հանկարծ ճեղքեին ոստիկանների շղթան… «Հայոց աշխարհ»

Հուլիս 28,2017 12:25

Երբ հետադարձ հայացք ես նետում մեկ տարի առաջ այս օրերին Երեւանում ծավալված դեպքերին, դժվար է չզարհուրել՝ պատկերացնելով, թե ինչ ավելի ահավոր տարբերակով կարող էին այդ ողբերգական դեպքերը զարգանալ:

Առավել եւս հիմա, երբ ծանոթանում ես ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի գործերի մեղադրական եզրակացությունների բովանդակությանը: Մեկ տարի առաջ, առանց չափազանցության կարելի է ասել, մեր հայրենիքն ու ժողովուրդը մեծ աղետից ու սարսափելի, եղբայրասպան արյունահեղությունից խուսափեցին:

Այն օրերին էլ դա պարզ էր, բայց հիմա, երբ շատ ավելի հստակ ես պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե հանկարծ զինված խմբի առավել ագրեսիվ տրամադրված աջակիցներին հաջողվեր ճեղքել ՊՊԾ գնդի մատույցներն արգելափակած ոստիկանության ու հատուկ ծառայությունների շղթան:

Մեղադրական եզրակացության մեջ արտացոլված եւ գործերի նյութերով հիմնավորվող իրողությունները դա են վկայում: Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե բոլոր այդ հարցերն ու մանրամասները այսօր քննարկվեին դատարանի դահլիճում: Սակայն զինված խմբի գործերով դատավարություններն անհուսալիորեն տեղապտույտի մեջ են, կողմերն անգամ կես միլիմետր չեն մոտեցել բուն դատաքննության փուլին, էլ չենք խոսում մեղադրանքները հիմնավորող (կամ կասկածները փարատող) ապացույցները ներկայացնելու, դրանք հետազոտելու մասին:

Նման իրավիճակում, կարծում ենք, արդարացված է ներկայացնել տվյալ գործի մեղադրական եզրակացության բովանդակությունը, ինչը հատվածաբար անում ենք:
Մինչ այժմ ներկայացված մանրամասներին կարելի է հավելել զինված խմբի անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածքը վերահսկողության տակ պահելու ժամանակահատվածում այնտեղ գտնվող ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներն այրելու, Սարի թաղի հայտնի բախման ժամանակ զինյալների կողմից ոստիկանների ուղղությամբ կրակելու, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանի սպանությանը վերաբերող դրվագները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31