Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատության» հրապարակում արջեր են զբոսնում. «Ազգ»

Հուլիս 28,2017 12:21

Օպերայի բակի եռաչափ պատկերի պատրանքը տեղանքը վերածում է արջաձորի. Արջաձոր, Մթնաձոր, Արքայաձոր: Ձոր մի խոսքով: Ծմակ, էլի, մոտակա ուտելարաններից արջերին կնայենք ու մի լաաաավ հաց կուտենք, քյաբաբով-խորովածով- բանով: Ասենքՙ եթե օպերային մի ներկայացումն որեւէ տեսարան եռաչափ ներկայացված լիներՙ հիշեցնելով վայրի իմաստն ու նշանակությունը, ու նաեւ կարոտ արթնացներ հին-բարի հայկական օպերային ներկայացումների հանդեպՙ քյաբաբ-ֆրի ուտողների ախորժակը փակվելու էր, համ էլՙ զբոսաշրջիկները հիմա ավելի շատ իրանցի, արաբ, անգլիացի ու գերմանացի են, «Անուշից» ինչ պետք է հասկանան:

Եթե անգամ Արամ Խաչատրյանը եռաչափ կանգներ, դիրիժորի փայտիկը ձեռքին, աչքերը հեռուՙ Արարատին հառած, էլի մոտակա ուտելարանների հաց ուտողների ախորժակը փակվելու էրՙ դեՙ իբր դուք մեծ- մեծ բաներից քիչ խոսեք, կամ դասական երաժշտության ակնարկ մի արեք քյաբաբի սոխահոտի մեջ, մեր կերածին արջերն ու Արմենչիկը հերիք են: Դե, համ էլ ՙ արջերըՙ անշառ արարածներ են, դրանց շրջակա անտառից էլ անտառային հովի պատրանք կունենաքՙ էս 40 աստիճան շոգի մեջ, դեռ մեր հարեւան մեծ եղբորն ուղղված բարեկամական ակնարկ կկազմակերպենք, թե արջերը միշտ մեր գլխի վրա ու քաղաքի սրտում տեղ ունեն:

Տուրիստների ախորժակն էլ, էն որ վարչապետը տուրիզմը զարգացնելու ցավով է բռնված, էս շոգին պատրանքային արջերի պատրանքային անտառից փչող պատրանքային հովի ազդեցությամբ կբացվի, մեկի փոխարեն տուրիստները զույգ քյաբաբ կուտեն, իսկ դուք ասում եքՙ արջերն օպերայի բակի մթնոլորտին հարիր չեն, ու մի վրա եք տվել ԶԼՄ-ներով ու սոցիալական ցանցերով: 3D-ին էլ հավան չեք, նոր տեխնոլոգիաներ էլ ենք հրամցնումՙ չեք ուզում:

Վերեւինը չուզողների եւ քաղաքապետարանի պատասխանատուների զրույցի փոխադրում կարելի է համարել: Դե, քաղաքապետարան է, որոշել է սիրունացնել քաղաքը, հրապուրիչ դարձնել տուրիստների համար ու օպերայյի բակում 3D պատկեր է տեղադրել, ի՞նչ վատ բան է: Իհարկե, վատ բան չէ, սակայն ամեն լավ գաղափար կարելի է փչացնել անհարկի տեղում, անհարկի ժամանակ եւ անհարկի բովանդակությամբ կիրառելով: Օպերան արջերի համար չէ:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ԱԶԳ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31