Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը բավական պասիվ է Իսրայելի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ. «Իրատես»

Հուլիս 28,2017 11:37

Վերջերս հայ-իսրայելական   հարաբերություններում, կարծես, նոր դաշտ է բացվում։ Իսրայելը փորձում է բարեկամական   հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ։ Եռօրյա այցով Հայաստանում էր Իսրայելի տարածաշրջանային   համագործակցության նախարար Ցախի Հանեգբին։

Հայաստանը բավական պասիվ է այս երկրի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, ավելին, Հայաստանը նույնիսկ դեսպան ու դեսպանատուն չունի այս երկրում։ Հիմա Իսրայելն իր «ոտքով» եկել, ասում է՝ եկեք բարեկամանանք։ Հաշվի առնելով մեր և նրանց միջև մի շարք կնճռոտ հարցեր, ժամանակն է, որ դրանք հարթելու և հնարավորությունները ճիշտ օգտագործելու ճանապարհով գնանք։ Այս երկրում դեսպան ու դեսպանատուն ունենանք, թե չէ այնպիսի երկրում ենք երբեմն դեսպանություն բացում, որ ոչ այդ երկրի քաղաքականությունից տեղեկություն ունենք, ոչ դեսպանից, ոչ էլ նրա կատարած գործից։ Այն տպավորությունն է, թե դեսպանատուն ենք բացում ինչ-որ մարդկանց աշխատանքով ապահովելու, ավելի ստույգ, «գծից ընկած», իշխանական հիերարխիայից դուրս մնացածներին գործի տեղավորելու համար։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Լուսանկարում՝ Իսրայելի նախարար Հանեգբին հարգում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31