Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկավորման նոր ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար

Հուլիս 28,2017 11:26

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար:

Այսուհետ փոքր բիզնեսի հաճախորդ հանդիսացող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կունենան հնարավորություն ստանալու անգրավ վարկեր՝ առանց հաճախորդի գործունեության ֆինանսական մանրակրկիտ վերլուծության` մինչև 7 մլն. ՀՀ դրամ սկսած 13.9% տոկոսադրույքից։ Վարկ տրամադրելու որոշումը կայացվում է ընդամենը 8-ից 10 ժամվա ընթացքում հեշտացված ընթացակարգով:

Մասնավորապես, մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկերը տրամադրվում են Բանկի պահանջներին համապատասխանող ընդամենը 1 երաշխավորի առկայությամբ, իսկ 1 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկերը` 2 երաշխավորների առկայությամբ: Վարկերը տրամադրվում են ինչպես բիզնես խնդիրների լուծման (շրջանառվող և հիմնական միջոցների համալրման), այնպես էլ այլ բանկերում և վարկային կազմակերպություններում առկա վարկային պարտավորությունների մարման նպատակով:

Ծառայության մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31