Հուլիսի 25-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լեւոն Վանցյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Որպես այդ որոշման հիմք նշված է Լեւոն Վանցյանի անձնական դիմումը:
Տավուշի մարզպետարանի կայքում, որտեղ տեղադրված է Լ. Վանցյանին աշխատանքից ազատելու որոշումը, որպես մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ դեռեւս ներկայացված է Լ. Վանցյանը, տեղադրված է նրա լուսանկարը, կենսագրությունը:
Վանցյանը 2016թ. հունվարի 25-ին նշանակվել է մարզպետարանի վերոհիշյալ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2016թ. հունիսի 13-ին՝ այդ վարչության պետ:
Լ. Վանցյանը ծնվել է 1953թ. սեպտեմբերի 14-ին, դեռեւս մեկ տարի կա կենսաթոշակային տարիքի հասնելուն:
Լ. Վանցյանին հարցրինք, թե ո՞րն է աշխատանքից ազատվելու պատճառը: Նա հրաժարվեց այդ առթիվ պարզաբանում տալ:
Լ. Վանցյանը Տավուշի մարզում հայտնի է որպես համեստ եւ սկզբունքային անձնավորություն:
2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններում նա Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ՀՅԴ կուսակցությունից տարածքային թեկնածու էր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարում՝ ձախից Լեւոն Վանցյանը