Խոսենք Իսրայելի կողմից զենքի վաճառքի մասին։ Նախորդ տարվա դեկտեմբերին Իլհամ Ալիեւը Բաքվում հանդիպել էր Իսրայելի վարչապետին եւ խոսքի ընթացքում ասել. «Մենք ակտիվորեն համագործակցում ենք պաշտպանության ոլորտում, եւ դա շարունակվում է երկար տարիներ։ Ես կբերեմ մեկ թիվ, որը ցույց կտա, թե որքան մասշտաբային է այդ համագործակցությունը։ Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ զենքի գնման պայմանագրի արժեքը մոտենում է 5 մլրդ դոլարի»,- ասել է Ալիեւը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին։ ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպմանը նա նշել է, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, եւ որ դա իր այցի հիմնական ուղերձն է։
Իսրայելցի նախարարի այցը Հայաստան բավականին ուշագրավ է, քանի որ հայ-իսրայելական հարաբերություններ, 1992թ. դրանց պաշտոնական հաստատումից ի վեր, ըստ էության, չկան։ Վերջին անգամ բարձր մակարդակով այց տեղի է ունեցել 2000թ., երբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով մեկնեց Իսրայել։ Քաղաքական հաշվարկներից ելնելով՝ 92-ից ի վեր Հայաստանը Իսրայելի հետ հարաբերությունները թողել է նվազագույն մակարդակի վրա։ Այդ բաց տարածքն անմիջապես լցվել է, եւ այսօր Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ հատկապես ռազմական առումով։
Եվ հիմա լավ շանս է տրվել, որպեսզի զարգանան հայ-իսրայելական հարաբերությունները։ Արդյոք մենք կկարողանա՞նք քաղաքականություն վարել այնպես, որ չփչացնենք մեր հարաբերությունները։
Իսկ Իսրայելը մատնանշեց այն օգուտը, որը կարող է Հայաստանը ստանալ։ Խոսքն, իհարկե, իսրայելական զենքի մասին է։ Ընդգծենք, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո խիստ բացասաբար եւ ցավոտ ընկալվեց այն փաստը, որ Բաքուն կռվում էր նաեւ իսրայելական զենքով։ Եվ հիմա պարզվում է, որ մեր նախկին Պնախարար Սեյրան Օհանյանը չի ցանկացել գնել այդ զենքը, քանի որ այն թանկ է եղել։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում