Հուլիսի 27-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը պայմանագիր է կնքել 10 միավոր պակիստանյան արտադրության MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ գնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է պակիստանյան The News առցանց հրատարակությունը։
Պայմանագիրը կնքել են Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը և ինքնաթիռները արտադրող Pakistan Aeronautical Complex պետական ընկերության ներկայացուցիչը։
Super Mushshak-ը շվեդական Saab ընկերության MFI-17 Supporter ինքնաթիռի՝ 1980-ական թթ. Պակիստանում արդիականացված և արտոնագրով արտադրվող տարբերակն է:
MFI-17 Super Mushshak ինքնաթիռի մարտավարատեխնիկական բնութագիրը՝
-Անձնակազմը — 2 կամ 3 օդաչու,
-Թռիչքի տևողությունը — մինչև 5 ժամ,
-Առավելագույն արագությունը — 238 կմ/ժ,
-Բեռնատարողությունը — 300 կգ
-Սպառազինությունում — 7,62 մմ գնդացիրներ, 6 կախոց՝ չկառավարվող և հակատանկային կառավարվող հրթիռներով:
Նյութի մանրամասները կարդացեք razm.info-ի կայքում