Կրասնոդարի երկրամասի Գորյաչի կլյուչ քաղաքում մահացել է ծանր ատլետիկայի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Հաղորդվում է, որ մարզիկի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 24-ին գետում։ Հարազատները ճանաչել են մահացածի ինքնությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա մարզիկն անհետացել է, հայտարարվել էր հետախուզում։
Մարզիկի մահվան պատճառները դեռ հայտնի չեն։
Պատրաստեց` Վիկտորյա Անդրեասյանը