Վաղը հուլիսի 28-ին ժամը 12.00-ին Aravot.am-ի կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած ըստ պետությունների ներկայացված դիմում-բողոքների վիճակագրությունը» թեմայով։ Հայաստանը ՄԻԵԴ մասնակից եւ Եվրոպայի Խորհրդի անդամ 47 պետությունների շարքում ընդդեմ պետության բողոքներով 9 -րդն է: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ բողոքների թիվը 1817 է:
Ինչպե՞ս կարող են ազդել ՄԻԵԴ վճիռները Հայաստանի վարկանիշի վրա, ինչի՞ մասին է խոսում ՄԻԵԴ-ի հրապարակած վիճակագրությունը, այս եւ մարդու իրավունքներին առնչվող այլ թեմաներ ենք քննարկելու իրավաբան Երվանդ Վարոսյանի եւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հետ:
Հաղորդումը վարում է Նելլի Բաբայանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ