Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը Եվրոպայի պատանեկան առաջնությունում պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները

Հուլիս 27,2017 21:12

Այսօր Սարաեւոյում կայացավ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության վիճակահանությունը: Որոշվեցին մեկնարկային օրվա զույգերին: Առաջին օրը մրցագորգ մտնելու է մեր թիմի հինգ ըմբիշ: Նրանց մրցակիցներն են.

42 կգ՝ Դիմիտրի Խաչիձե (Վրաստան)-Գառնիկ Հովհաննիսյան

50 կգ՝ Մերտ Իլբարս (Թուրքիա)-Հայկ Ասատրյան

58 կգ՝ Աշոտ Կիրակոսյան-Նաթանիել Ֆիլիպս (Շվեդիա)

69 կգ՝ Դիմիտար Իլիեւ (Բուլղարիա)-Սարգիս Թադեւոսյան

85 կգ՝ Տիգրան Համբարձումյան-Կիրչո Ստոյանով (Բուլղարիա)

Հայաստանը տասը քաշային կարգերից միայն 100 կգ-ում ներկայացուցիչ չունի: Հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը մեկնելուց առաջ ՀԱՕԿ լրատվականին ասել էր, որ այդ քաշի մարզիկը պատրաստ չէ եւ, ընդհանրապես, ծանր քաշերում խնդիրներ միշտ ունենում են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31