Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան, որը վերջերս Հայաստանում պաշտոնապես ճանաչվեց որպես մարզաձեւ, ավարտեց ամենամյա ավանդական ամառային ուսումնամարզական հավքը Ծաղկաձորում: Հավաքի ավարտին կազմակերպված որակավորման քննություններից հետո մասնակիցներից մարզիկի շնորհվեց սեւ գոտի:
Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հավաքը ծառայեց նպատակին: Այս օրերին քննարկեցինք նաեւ ֆեդերացիայի առջեւ դրված մի քանի ծրագրեր՝ կապված հատկապես, այս տարվա հոկտեմբեր ամսին կայանալիք Հայաստանի բաց առաջնության, ինչպես նաեւ 2018 թվականի ապրիլի 7-8-ին Երեւանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների եւ պատանիների առաջնության կազմակերպական հարցերի հետ»:
Հաջորդ հավաքը ֆեդերացիան կազմակերպելու է Սեւանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ