Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զինծառայողին գտել էին սեփական գոտիով ծառից կախված

Հուլիս 27,2017 20:22

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը հանդիպել է ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հուլիսի 23-ին կախված վիճակում հայտնաբերված Վարդան Մելքոնյանի հարազատների հետ:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ արդյոք հարազատներից պարզե՞լ է՝ բռնություն կատարելու կասկածանքով այսօր ձերբակալված իրենց տղայի ծառայակիցը  ինչ կարգի բռնություն է կատարել: Արմինե Սադիկյանի խոսքով, հարազատներն իրեն պատմել են, որ դիակի զննությանը ներկա են գտնվել, բայց բռնության հետքեր չեն նկատել, բացի որոշ  քերծվածքների, որոնք եղել են բազուկների վրա:

«Առաջինը Վարդանին կախված վիճակում տեսել է հրամանատարը, զորամասի տարածքից հարյուր մետր հեռավորության վրա գտնվող ծառից կախված: Հրամանատարը հարցերին չի կարողացել պատասխանել, ասել է՝ ոչինչ չգիտեմ: Այդ զորամասը այն դիրքում է, որ հարակից բնակելի շենքերից էլ է տեսանելի զինծառայողի կախման վայրը, բայց այնպիսի ժամի է դեպքը տեղի ունեցել, որ ոչինչ տեսանելի չի եղել: Այդ օրը նա հերթապահ է եղել ու հետեւել է՝ բոլորը քնեն, նոր դրանից հետո է դեպքը տեղի ունեցել»,- պատմեց Արմինե Ասդիկյանը՝ նշելով, որ ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին. «Կասկածում են, որ սպանել են, հետո կախել կամ կախելու միջոցով սպանել, որովհետեւ հենց իր գոտիով է կախված եղել, ասում են՝ այդպես հնարավոր չէր ծառից նման ձեւով ինքն իրեն կախել»:

Վարդան Մելքոնյանի հարազատները Արմինե Սադիկյանին հայտնել են նաեւ, որ դեպքին նախորդող օրը իրենց որդու ու զինծառայակիցներից մեկի միջեւ տհաճ խոսակցություն է իրենց հայտնի դարձել. «Ոչ այնքան լավ զրույց, վիճաբանության նման զրույց, չասացին խոսակցության բովանդակությունը, ծնողները մի քիչ ավելի զգուշավոր էին»:

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ հաղորդագրության,  2017 թ. հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ):  Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31