Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է վաղաժամկետ ազատ արձակվել։ Այս մասին, ինչպես գրում է Trend գործակալությունը, ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը։
Փաստաբանի խոսքով` այն բանից հետո, երբ դատավճիռն ուժի մեջ կմտնի, կարելի է քննարկել Լապշինի արտահանձնման հարցը Իսրայել։
Փաստաբանը նաև նշել է, որ բլոգերը կարող է բողոքարկել վճիռը, և եթե այն բավարարվի, նա կարող է ազատ արձակվել ավելի շուտ։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ