Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. Հայաստանում կրթության վերելակը փչացել է. (Տեսանյութ)

Հուլիս 27,2017 19:20

Բաց հասարակության հիմնադրամների անցկացրած հետազոտությունների համաձայն, ծայրահեղ աղքատ ընտանիքներն իրենց երեխաների կրթության համար տարրական դպրոցում տրամադրում են 1700 դրամ, ավագ դպրոցում`1000 դրամ, ոչ հարուստ ընտանիքները`համապատասխանաբար 3000 եւ 8000-ական դրամ են հատկացնում, հարուստ ընտանիքներն`ավելի շատ:

Այսօր, «Հոդված 3» ակումբում կազմակերպված կրթության հիմնախնդիրներին վերաբերվող քննարկման ժամանակ, այս տվյալները հրապարակեց հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը` փաստելով, որ տվյալ վիճակը ելման կետ չի ընդունվում` քննարկելու եւ հասկանալու համար, թե ի՞նչ կրթական համակարգ է Հայաստանին պետք: «Այո, աղքատ երկիր ենք, բայց ես համաձայն չեմ, որ որակյալ կրթություն ապահովելու համար փող չունենք»,- ասաց նա`հավելելով, որ որակյալ կրթություն չապահովելով, մենք խախտում ենք ՀՀ Սահմանադրությունը, որն ամրագրում է իր քաղաքացու կրթության իրավունքը:

Մանրամասները`տեսանյութում

Փորձագետը մի շարք օրինակներ բերեց, երբ ՀՀ-ն հայտեր է ներկայացրել եւ բավական պատկառելի գումարներ վճարել տարբեր միջազգային ծրագրերի մասնակցելու համար: Մասնակցությունն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, բայց մեղավորներն այդպես էլ չեն պատժվել, ինչը խոսում է կրթության նկատմամբ վերաբերմունքի մասին:

Նա մեջբերեց նաեւ ռուս քաղաքական գործիչ Նեմցովին`«Բանակն աղքատների հարկն է»: Դավիթ Ամիրյանն ասում է`դա մենք տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ առաջնագծում հիմնականում աղքատ ընտանիքների երեխաներն էին. այդպես են իրենց հարկը պետությանը վճարում: Փորձագետը դժգոհություններ հայտնեց «Արարատյան բակալավրիատ» կոչվող ծագրից, այն համարելով էլիտարացման եւ բեւեռացման ծրագիր: Ու կրթության ոլորտում շահագրգիռ կառույցներին, մասնավորապես պետական, կոչ արեց բաց քննարկումների, ոչ թե միանձնյա որոշումների:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ կարծում է, որ կրթությունը սոցիալական վերելակ է, որի միջոցով կարելի է բարձրանալ: Սակայն Հայաստանում այդ վերելակը փչացել է հատկապես սոցիալապես անապահով խավերի համար:

«Ունենք բևեռացված երկիր, որը բյուրեղանում է նաեւ կրթության ոլորտում: Այն, ինչը մենք վերջին տարիներին տեսնում ենք սոցիալական կամ տնտեսական դաշտում, այսօր դա արմատավորվում է կրթության համակարգում: Ունենք հասարակության խավ` հարուստներ, պաշտոնյաներ, որոնք շատ լավ սոցիալական վերելակում են, սովորում են շատ լավ դպրոցներում, լուծում են իրենց կրթական բոլոր խնդիրները, հասնում են Ամերիկյան համալսարան և այլ ճանաչված բուհ-եր: Մնացած խավը մնում է պետության հույսին»,- ասաց նա` հավելելով, որ ՀՆԱ-ի կրճատումը, կրթության ոլորտին քիչ փող տալը հարուստների համար ոչ մի նշանակություն չունի: Որովհետև իրենք իրենց երեխաների խնդիրը լուծել են. «Վերջին տարիներին ձևավորվել է թանկ, որակյալ կրթությամբ պահանջարկ, իրենք դրանից կարողանում են օգտվել: Իսկ այն երեխաները, որոնց հույսը գյուղի դպրոցն է, հանրակրթական կամ ավագ դպրոցն է, իրենք տուժում են ու առաջիկայում շարունակելու են տուժել: Սա մեր հիմնական խնդիրն է և մենք չենք կարողանում ստեղծել համերաշխ հասարակություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31