2017 թ. հուլիսի 26-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց լսել զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով վկաներին:
Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի առաջին մասով, 375 հոդվածի առաջին մասով), ինչպես նաև ժամկետային զինծառայող Հարություն Մուրադյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով և 359 հոդվածի երրորդ մասով):
Եվ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, և տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ավետիսյանն ու նրա ներկայացուցիչներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ներկա էին դատական նիստին:
Հարցաքննվեցին վկաներ Ալբերտ Սարգսյանը և Կորյուն Մանուկյանը: Գ. Խաչատրյանի մյուս ծառայակից Սերգեյ Դավթյանը, որը ևս դատակոչվել էր որպես վկա, չէր ներկայացել:
Նրանք ևս նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունքներ տվեցին, դա պատճառաբանեցին նախաքննության ընթացքում հոգեպես ճնշված վիճակում գտնվելով, և նշեցին, որ նախաքննության փուլում որոշ ցուցմունքներ տվել են քննիչի ուղղորդմամբ:
Վկա Ա. Սարգսյանը հայտնեց, որ իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո հասկանալով, որ կարող է փոխել նախաքննական ցուցմունքները, որոշել է առերեսման ժամանակ հայտնել իրականությունը:
Մանրամասներն` այստեղ