«Երբեւիցե ղարաբաղցի եւ ադրբեջանցի ժողովուրդներն այսքան թշնամացած չեն եղել: Հիմա արդեն կարող եմ ասել, ինչ-որ տեղ մեր մեղքի բաժինն էլ կա, որ մենք թույլ ենք տվել, որ Ադրբեջանի իշխանությունը թունավորի իր ժողովրդին: Իրենք թունավորել են, մենք ասել ենք` նրանք մեր թշնամիներն են: Չի կարելի ասել, որ նրանք մեր թշնամիներն են: Ամեն մարդ մի քանի ընկեր է ունեցել` գործընկերներ, քիրվաներ են ունեցել, չի կարելի ասել, որ նրանք բոլորը մեր թշնամիներն են, նրանք մեր հակառակորդներն են», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նկատեց Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Հիմա, եթե վաղը Ալիեւի իշխանությունը փոխվի Ադրբեջանում, օրինակ` նույնիսկ, եթե Մեհրիբանով փոխվի, կամ մեկ ուրիշով, կտեսնեք, թշնամությունը նվազելու է: Այդ թշնամությունը պետք է սպանել: «Ժողովրդական դիվանագիտությունը», շփումները` Ռուսաստանո՞վ կլինեն, թե՞ Վրաստանով, թե՞ Ղարաբաղով, դրանք պետք են, այդ թույնը պետք է հանել, այդ աշխատանքը պետք է տարվի: Ամեն հարց փողով չի լուծվում: Թշնամությունը թշնամությունով փակել չի լինի, ուրիշ ձեւ է պետք, էս թշնամությունը պետք է վերացնել:
Ալիեւն իր իշխանությունը պահում է միայն ագրեսիվ թշնամանքի միջոցով: Ինքն ագրեսիվ է` ագրեսիվին պետք է պատժել, բայց ամբողջ ժողովուրդը ագրեսիվ չի տրամադրված, Ալիեւի ձեռքը, ինչպես ասում են, կրակը չի՞ ընկել այդ ժողովուրդը, այդ ժողովրդի հետ պետք է աշխատանք տարվի: Ադրբեջանում ծայրահեղ ծանր իրավիճակում ապրող ժողովուրդ կա: Ադրբեջանը պետք է զարթոնք ապրի», հավելեց մեր զրուցակիցը:
Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք հուլիսի 28-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
՛՛Երբեւիցե ղարաբաղցի եւ ադրբեջանցի ժողովուրդներն այսքան թշնամացած չեն եղել՛՛…
Իսկ ինչ է, բարեկամ, ապարանցի և շիրակցի ժողովուրդները թշնամացա՞ծ չեն նույն ադրբեջանցիների հետ:
Բա երևանցի ժողովուրդն ի՞նչ ասի…
Մի 100 տարի առաջ մի կեղծ ժողովուրդ Կովկասում իր պետությամբ ստեղծվել է, այ, էն մյուսի մասին չգիտեինք:
Թուրքի հարևանությամբ ապրելու համար միայն մի ձև կա: Բոլոր ժողովուրդներն էլ գիտեն այդ ձևը: Հույսը նրանց թշնամության նվազման վրա դնելով մենք ամեն ինչ կկորցնենք:
Ղարաբաղցի Ժողովո՞ւրդ, լսած ճկամ նման երևույթի մասին։ Որ նմաննները սկսեն սենց արհեստական ժողովուրդներ ստեղծել, մեր բանը բուրդ կլինի։