Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց ուզում գրում-մրում եք». «Սասնա ծուռը»՝ դատավորին

Հուլիս 27,2017 16:54

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով հերթական դատական նիստը վերսկսվելուն պես այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մերժել ավելի վաղ ամբաստանյալ Արամ Մանուկյանի ներկայացրած իր ինքնաբացարկի միջնորդությունը:

Այնուհետեւ դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալների պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը եւ Կարապետ Բադալյանը այդպես էլ նիստին չեն ներկայացել եւ քանի որ դա կրկնվում է մի քանի նիստ, հաջորդ նիստում նրանց պաշտպանյալներ Սերգեյ Կյուրեղյանի, Գառնիկ Հովակիմյանի եւ Արթուր Սողոմոնյանի համար հանրային պաշտպաններ կներգրավվեն: «Իրենք ներկայանում են, դուք չեք թույլատրում մտնել»,- հայտարարեց ամբաստանյալներից Արթուր Սողոմոնյանը:

Այնուհետեւ ամբաստանյալներին, բացի Արամ Մանուկյանից, Հովհաննես Հարությունյանից եւ Գեւորգ Իրիցյանից, ոստիկաններն ուղեկցեցին նիստերի դահլիճից դուրս, քանի որ նրանք սանկցիայի էին ենթարկվել եւ հեռացված են նիստերից:

Հեռանալիս ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը՝ հայտնի «Դեդ» անունով, դիմելով դատավորին, ասաց. «Ես հասկացա, որ ոչ միայն մեխն ու մուրճն է ձեր ձեռքին, այլեւ թուղթն ու գրիչը՝ ոնց ուզում գրում-մրում եք»:

Դատավորն արդեն որերորդ անգամ ընդմիջեց նիստը փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի եւ Կարապետ Բադալյանի առնչությամբ սանկցիա կիրառելու որոշումը քննարկելու համար:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից, դատավորը որոշեց նշյալ փաստաբաններին սանկցիայի ենթարկելու գրությամբ դիմել Փաստաբանների պալատին:

Հաջորդ նիստը նշանակվեց մյուս հինգշաբթի, ժամը 11-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31