Իջեւանում, Տավուշի մարզպետարանի շենքի առաջ գտնվող հրապարակում տեղադրված է Աշոտ Երկաթի արձանի մեծ պատվանդանը: Դրա շուրջ, հրապարակում մեկնարկել է ասֆալտապատման աշխատանքների նախապատրաստություն:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ ասֆալտապատումը կատարվելու է պետբյուջեի ֆինանսավորմամբ, հրատապ ծրագրի միջոցներով: Քաղաքապետն ասաց, որ Աշոտ Երկաթի արձանի բացումը կկատարվի այս ամսվա վերջին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ