80 հազարից 100 հազար սոցփաթեթի շահառու կանցնեն ապահովագրական համակարգով ծառայությունների ստացման: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Նիստից հետո նախարարը մանրամասներ ներկայացրեց` ասելով, որ եթե պիլոտային այս ծրագիրն իրեն արդարացնի, ապա մեկ տարի հետո կներդրվի ընդհանուր ապահովագրական համակարգ:
Հարցին, թե որ հիվանդանոցների հետ է համագործակցություն նախատեսված, Լեւոն Ալթունյանն ասաց, որ ցանկը շատ մեծ է: Նախարարն ասաց, որ այլեւս բուժհիմնարկներում չի լինի պետպատվերի գումարների վերջացում կամ հերթագրման պատճառով բուժսպասարկում տրամադրելու ուշացում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ