Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպությունները չեն պահպանում Երևանի քաղաքապետի սահմանված պահանջները

Հուլիս 27,2017 13:50

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպությունները և անհատները Երևան քաղաքի փողոցներում ուսումնական երթևեկության գործնական պարապմունքներ կազմակերպելիս չեն պահպանում Երևանի քաղաքապետի 2003 թվականի սեպտեմբերի 17-ի №1775-Ա որոշման 5-րդ հավելվածով սահմանված պահանջները։

Եվս մեկ անգամ ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպություններին և անհատներին հիշեցնում ենք վերը նշված որոշման 5-րդ հավելվածով սահմանված փողոցները և հորդորում ուսումնական երթևեկությունը կազմակերպել միայն այդ փողոցներում։

Ծարավ Աղբյուրի փողոց,
Թբիլիսյան խճուղի,
Թևոսյան փողոց,
Էրեբունի փողոց,
Արցախի փողոց,
Ազատամարտիկների փողոց,
Շիրակի փողոց,
Շահումյանի գերեզմանատան ճանապարհ,
Տիչինայի փողոց (Զոր.Անդրանիկի փողոցի հետ հատման վայրից մինչև Կաթի գործարան):

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31