Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄն դեսպանը հայտարարում է այն գինը, որով ԱՄՆ-ն պատրաստ է փաթեթով գնել Հայաստանը. «Հրապարակ»

Հուլիս 27,2017 12:41

ԱՄՆ եւ ԵՄ կառույցները Հայաստանին միլիարդավոր դոլարներ են առաջարկում, իսկ ՀՀ իշխանությունները չեն ուզում կամ հապաղում են արձագանքել այդ գայթակղիչ առաջարկին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ՀՀ իշխանությունները հրաժարվում են փողից։

«Ժառանգությունում» ոչ միայն պատկերացնում են, այլեւ անհանգստանում են ՀՀ իշխանությունների վարքի մեջ այդ անսպասելի փոփոխությունից։ Ահավասիկ՝ հայտարարել են. «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանում բազմամիլիարդ էներգետիկ ներդրումների վերաբերյալ ԱՄՆ եւ Եվրամիության պաշտոնյաների կողմից արված առաջարկների հանդեպ՝ Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքի կապակցությամբ»։

Փաստորեն, փողն այնտեղ դրած՝ ՀՀ իշխանությունները չեն ուզում վերցնել։ Ես չեմ հավատում, որ դա հենց այդպես է։ Ես «Ժառանգությանը» եւ մանավանդ Րաֆֆի Հովհաննիսյանին չեմ հավատում։

ԱՄՆ դեսպանն ասել է՝ 8 միլիարդ դոլար կներդնենք Հայաստանի էներգետիկայի բնագավառում։ Ստում է ԱՄՆ դեսպանը։ Իրականում նա ոչ թե ներդրումների մասին է խոսում, այլ հայտարարում է այն գինը, որով ԱՄՆ-ն պատրաստ է փաթեթով գնել Հայաստանը։ Աճուրդ է՝ 8 միլիարդ՝ 1… 8 միլիարդ՝ 2… Ո՞վ կտա ավելին… 8 միլիարդ… 9 միլիարդ… Եվ այսպես շարունակ։ Տեսնես ի՞նչ արժենք մենք։

«Ժառանգությունում» գյուտ են արել. «Էներգետիկ անկախությունը ժամանակակից աշխարհում պետության իրական անկախության բաղադրիչներից է, տնտեսական զարգացման հիմնական տարրը, ինչպես նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական բարօրության մասը»։ Թազա խաբար։ Մոռացել են միայն նշել, որ էներգետիկ անկախությունը նաեւ քաղաքական անկախություն է։ Սա՝ ոչինչ։ Իրենք ասում են՝ «իրական անկախություն»։ Անկախության իրականը ո՞րն է։ Ինձ մեկ հատիկ «իրական անկախ» երկրի անուն տվեք։ Մեծ Բրիտանիայի անկախությունը, օրինակ, իրակա՞ն է։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31