Ուշադրություն
Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.00C (1973 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.80C (1983 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.80C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
ՀՀ ԱԻՆ