Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետը դժգոհ է անտառներին առնչվող հայեցակարգից

Հուլիս 27,2017 11:41

«Անտառային ոլորտի մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի եւ առկա կառույցների կառավարման խնդիրների մասով»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով անտառային ոլորտի համալիր բարեփոխումների խնդրին:

Նա գյուղատնտեսության, բնապահպանության եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի բարեփոխումների լրամշակված նախագիծ` առաջարկելով նաեւ օրենսդրական լուծումներ, նաեւ հստակ տարանջատելով անտառօգտագործման եւ անտառպահպանման խնդիրները:

«Մենք ունենք անտառային տնտեսությամբ զբաղվող մի քանի կառույցներ, որտեղ գործառույթները հստակ տարանջատված չեն: Մենք ուզում ենք, որ կառավարի մի կառույց, վերահսկի մի կառույց, որպեսզի առաջանա համապատասխան աշխատանքային շահերի բախում, որի արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31