Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շոու եք սարքում». միջադեպ՝ «Սասնա ծռերի» փաստաբանի եւ կարգադրիչի միջեւ

Հուլիս 27,2017 11:35

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով այսօր նշանակված դատական նիստից առաջ դատարանի նախասրահում հերթական միջադեպը տեղի ունեցավ ամբաստանյալների պաշտպաններից մեկի եւ կարգադրիչների միջեւ:

Փաստաբան Անուշ Մխիթարյանի պայուսակի զննության ժամանակ մետաղորսիչ սարքն ազդանշան տվեց, սակայն փաստաբանը հրաժարվեց բոլորի աչքի առաջ դատարկել պայուսակի պարունակությունը եւ ցույց տալ, թե ինչ մետաղական իրեր կան: Փաստաբանը բարկացավ, ձայնը բարձրացրեց, ասաց, որ կարգադրիչները թող արգելված իրերի ցուցակ ներկայացնեն, որը գոյություն չունի: «Դուք՝ կարգադրիչներդ, արդեն շոու եք սարքում»,-նշեց Մխիթարյանը:

Փոքր-ինչ վիճաբանությունից հետո փաստաբանը կին-կարգադրիչի հետ հեռացավ առանձին սենյակ, որպեսզի բոլորի ներկայությամբ ստիպված չլինի պայուսակի պարունակությունը ցույց տալ: Նիստը սկսվելուն պես հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներին դեռ չեն բերել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31