Վերջին ամիսներին արձանագրվել է զբոսաշրջիկների շեշտակի աճ: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը արտաքին գործերի նախարարին եւ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց ուսումնասիրել ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմների ազատականացման կամ պարզեցման հնարավորությունները եւ կառավարություն ներկայացնել առաջարկություններ:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն էլ հանձնարարեց կառավարության աշխատակազմ ներկայացնել, ըստ զբոսաշրջության զարգացման միտումների ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաեւ ավիատոմսերի գնային առաջարկներին ուղղված համալիր առաջարկություններ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ