Լրահոս
Օրվա լրահոսը

Կանգառների ցուցանակներին տիրություն արեք

Հուլիս 27,2017 16:30

Հազար ու մի ատրիբուտների վրա գումար ծախսող Երեւանի քաղաքապետարանը
մի շարք կարեւոր դետալներ, որոնք քաղաքացիների համար կարեւոր են եւ նաեւ ոչ պակաս կարեւոր տուրիզմի տեսանկյունից, անտեսում է: Մայրաքաղաքի մի շարք կանգառներում քաղաքացիները, այդ թվում եւ զբոսաշրջիկները, հասարակական տրանսպորտով տեղից տեղ տեղափոխվելու համար տեղեկատվություն չեն կարողանում ստանալ, թե այդ հատվածով որ երթուղայինն է անցնում, քանի որ կանգառասրահներին կից կանգառանշանների վրա այդ տեղեկատվությունը պարզապես բացակայում է:

Եթե նույնիսկ քաղաքային ավտոբուսների, միկրոավտոբուսների համարները որոշ
կանգառասրահներին եղել են եւ ջնջվել, ապա դրանք թարմացնելու գործը եւս քաղաքապետարանի պարտավորությունն է: Առանց տեղեկատվության այս կանգառասրահն, ի դեպ, մայրաքաղաքի ամենաբանուկ մասում է` Աբովյան պուրակում:

 

Լուսանկարները` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

26.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31