«Այսպիսին է մեր պետությունը, որովհետեւ այսպիսին ենք մենք: Եվ եթե ուզում ենք արագ փոփոխություններ, ինքներս էլ պիտի այդ փոփոխություններն անենք՝ հայացքներս ոչ ԵՏՄ-ին, ոչ ԵՄ-ին պարզելով, այլ մեր ռեսուրսների, մեր հնարավորությունների արդյունավետ կառավարմամբ ու հմուտ օգտագործմամբ:
Մեզնից շատ մեր երկիրը ոչ ոք չի սիրելու ու չի կարեւորելու աշխարհում: Բոլորն ունեն իրենց շահերը, իսկ մեր շահը ազգային անվտանգությունն է ու տնտեսության զարգացումը. մնացածը ածանցյալ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով իշխող քաղաքական ուժի խոստացած փոփոխություններին, որոնց մասին նորընտիր խորհրդարանի առաջին նիստում խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Առավոտ»
26.07.2017