Սարաեւոյում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որտեղ Հայաստանի ըմբիշները երեք անգամ բարձրացան պատվո պատվանդանի երրորդ աստիճան:
Բրոնզե մեդալի համար պայքարում Առաքել Մովսեսյանը բացահայտ առավելությամբ հաղթեց մակեդոնացի Աիդ Սալիասին, Գենիկ Ասատրյանը (50 կգ) միավորների 3:1 տարբերությամբ առավելության հասավ ադրբեջանցի Ռամիզ Հասանովի նկատմամբ, 100 կգ քաշային կարգում Մարտին Սիմոնյանը նույնպես բացահայտ առավելությամբ պարտության մատնեց Հասանովի հայրենակից Համլետ Նասիրլիին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ