Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 21-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» պարբերականում 1916 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:
Վրաստան 1916/08/20 #185
Ազգային իրավիճակը
Հայերի ճակատագիրը
“Кавказское слово”-ում հրապարակված է ոմն «Մագիստրոսի» հետևյալ նամակը՝ գրավված Թուրքիայի ապագայի վերաբերյալ:
«Օսմանյան Հայաստանի ինքնավարությունը մահացած է, որը հայերը չեն ուզում հուղարկավորել, միևնույն ժամանակ, ասում են. «Հայկական ինքնավարությունը» միշտ էլ իրականությունից հեռու է եղել, դեռևս հնարավոր է օսմանցիներից ստանալ ինքնավար կառավարում… Եվ եթե ո՛չ Գերմանիան` Ռուսաստանը կիրագործեր դա, սակայն իրենք՝ հայերը, չէին հաղթի, նրանք, միևնույն է, մինչ պատերազմը փոքրամասնություն էին կազմում և ինքնավարության ընդունման դեպքում միայն կհասնեին նրան, որ Կոստանդնուպոլսի կայսերական խորհրդարանի կողմից նրանց ճակատագիրը կփոխանցվեր Էրզրումի տեղական սեյմին, որտեղ մեծամասնություն են կազմում մահմեդականները:
Պատերազմից հետո հայ ազգը վերածվել է աքսորվածների կույտի, հաստատվել` Կովկասի, Միջագետքի և Սիրիայի տարածքներում: Եթե սրանք բոլորը վերադառնան հայրենիք և հետները բերեն Ամերիկայում վերաբնակեցված հայերին (չնայած քիչ է հավանականությունը, որ նրանք նոր հայրենիքում ստեղծած կյանքը կփոխարինեն հին, կիսավեր Հայաստանի ցուրտ և սակավ պայմանների հետ), միեւնույն է, առակ ռեսուրսներով սեփական պետություն ստեղծելն անհնար է: Հիմա նաև պետք է հաշվի առնել, որ գրավված Օսմանյան կայսրությունում ապրում են նաեւ մահմեդականներ և աստիճանաբար բազմանում:
Ո՛չ Անգլիան և ո՛չ էլ Ֆրանսիան չեն կարող առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու «Ինքնավար Արմենիա» հիմնել (Անգլիայի զրահապատ նավերը Վանա լիճ չեն հասնելու), իսկ Ռուսաստանը և Կերենսկին, եթե կանգնեն կառավարության գլխին, անկասկած, չեն ցանկանա ռուսական «շտիկների» օգնությամբ ստեղծել և հետո թաքցնել ինչ-որ մեկի և ինչ-որ բանի համար ստեղծված «ինքնավար շրջանը»:
Եթե Ռուսաստանին անհրաժեշտ է Վանը, Բիթլիսը և Մուշը, այն կմիացնի իրեն և կկառավարի այնպես, ինչպես Կարսի և Երևանի հայերով բնակեցված «ուեզդները»: Որևէ մեկը չի կարող ուժ գործադրել Ռուսաստանի վրա՝ իր սահմաններում «Ինքնավար Հայաստան» ստեղծելու հարցում, և եթե հրադադարի կոնգրեսում որևէ մեկը փորձի բռնանալ, դրանով ոչ միայն ռուս ժողովրդին կտրամադրի իր դեմ, այլ նաև նրանց, ովքեր կանգնած են նրանց (հայերի խմբ.) ետևում: Ռուսաստանը 1912 թվականին առաջ քաշեց հարավի բարեփոխումների հարցը, որտեղ կընդգրկվեր նաև Օսմանյան կայսրությունը, սակայն հենց Հայաստանը հայտնվեց Ռուսաստանի սահմաններում` Հայկական հարցը վերացավ…
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aliq.ge»-ի կայքում: