Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. «Օֆելյա Համբարձումյանը հայ ժողովրդական երգի ոսկե ձայնալարն է»

Հուլիս 26,2017 22:44

«Իմ խորին համոզմամբ, հայ ժողովրդական երգի կատարողական հատվածը որբացավ Օֆելյա Համբարձումյանից հետո: Նրա կատարումները համարվում են ազգային երգարվեստի ողնաշարը: Եթե միջազգային որևէ հարթակում պետք է ներկայացնենք մեր ժողովրդական երգը, կարծում եմ՝ լավագույնն Օֆելյա Համբարձումյանի կատարմամբ ներկայացնելն է», – արտիստի հուշարձանի բացմանն այսօր «Կոմիտաս» պանթեոնում լրագրողներին ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Նա ցավ հայտնեց, որ կյանքի վերջին տարիներին քիչ ձայնագրվեց երգչուհին.

« Շատերն ասում են՝ տարիքի հետ ձայնը կորցնում է կատարելությունը։ Ես հակառակը պիտի ասեմ՝ Օֆելյա Համբարձումյանի ձայնը տարիքի հետ դարձավ առավել զրնգուն և, իրավամբ, նա հայկական ժողովրդական երգի ոսկե ձայնալարն է»։

Արմեն Ամիրյանը հիշեց, որ Հայկական ռադիոյով դեռևս 1940-50-ականներից Հայաստանի իրադարձություններին հետևող՝ Մերձավոր Արևելքի մեր ազգակիցներն անհամբերությամբ էին սպասում նրա կատարումների հեռարձակմանը, իսկ նրա հյուրախաղերն այնտեղ վերածվում էին տոնի։ Նախարարի փոխանցմամբ, նաև Օֆելյա Համբարձումյանի սերմանած հունդն էր, որ այդ երկրներից շատ հայրենասեր տղաներ մասնակցեցին մեր ազատագրական պայքարին, կռվեցին և հաղթեցին Արցախում։

Լրագրողների հետաքրքրվածությանը՝ իսկ ինչպիսի մարդ էր արտիստուհին, Արմեն Ամիրյանը պատասխանեց՝ հրաշալի, ուշադիր ընկեր և բարեկամ.

«Ցավոք, մարդկային այդ տեսակը հիմա հազվադեպ է պատահում»։

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31