Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը:
Ավելի վաղ նման տեղեկություններ հրապարակել էին առանձին կայքեր: Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում, սակայն, նման տեղեկատվություն դեռ չկա:
Նշենք, Սաակաշվիլին աչքի էր ընկնում Պորոշենկոյի հասցեին սուր քննադատություններով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ