Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող պատանիների Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնում այսօր Հայաստանի ներկայացուցիչ, Արթուր Բարսեղյանը 50 մետր ազատ ոճի եզրափակչի լողահերթում 23.71 արդյունքով եզրագիծը հատել է վեցերորդը:
Լողի հայկական պատվիրակության կազմում Վարսենիկ Մանուչարյանը ավելի վաղ թեեւ 100 մետր ազատ ոճ մրցաձեւում եզրափակիչ չէր անցել, սակայն նրա 1.00,02 արդյունքը Հայաստանի պատանիների նոր ռեկորդ էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ