Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կառավարությունը աջակցում է կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին. Արցախի գյուղնախարար

Հուլիս 26,2017 21:00

«Այժմ մեր ունեցած հակակարկտային կայանքներն այն պաշտպանող միջոցը չեն, որը հնարավորություն կտան ամբողջովին զերծ մնալ տեղացած կարկուտների պատճառած վնասներից»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝ հավելելով, որ կառավարությունը նախատեսել է աջակցություն տրամադրել կարկտահարված ցանքատարածություններ ունեցող հողօգտագործողներին:

«Այս տարի ունեցանք ընդհանուր 5-6 հազար հեկտար կարկտահարված ցանքատարածքներ, որոնց մի մասը 50 %-ից ավել էր վնասվել: Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքների տուժողներին   մի քանի օրվա ընթացքում կազմակերպվել էր աջակցություն՝ յուրաքանչյուր շնչին տրամադրելով հավի ճտեր և կեր՝ պարզապես մեղմելու կրած վնասը: Բացի այդ բոլոր հացահատիկային մշակաբույսերի մասով տուժած հողօգտագործողներին անհատույց տրամադրելու ենք բարձրակարգ սերմացուներ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան  հաջորդ տարի  պատրաստվել ցանքին: Այս ամենից բացի՝ կարկտահարությունից տուժած բոլորը հողօգտագործողները  ազատվել են հարկերից, ինչպես նաև  ժամանակավորապես սառեցվելու են նրանց ունեցած վարկերն ու, փոխառությունները, մինչև հնարավորություն կունենան մարելու»,- նշում է  նախարարը և ավելացնում, որ կարկտահարության հետևանքով բանջարեղենի մշակմամբ զբաղվող տուժած հողօգտագործողները կստանան  աջակցություն՝ 1 հա-ի հաշվով 200 հազար դրամ:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31