Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» պաշտպանները կրկին սանկցիաների ենթարկվեցին

Հուլիս 26,2017 18:30

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստն այսօր վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց սանկցիա կիրառել ամբաստանյալների պաշտպաններից Հրանտ Գեւորգյանի, Հարություն Բաղդասարյանի, նաեւ՝ Հայկ Ալումյանի հանդեպ: Դատարանը նրանց պատասխանատվության ենթարկելու մասին գրությամբ կդիմի ՀՀ փաստաբանների պալատին:

Պաշտպանները միջնորդեցին նիստերի դահլիճ վերադարձնել ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանին եւ Գագիկ Եղիազարյանին, որոնք 10 ժամով հեռացվել են նիստերից: Դատավորն ասաց, որ այդ միջնորդությունները կքննարկեն հաջորդ նիստում: Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի համար էլ, որի պաշտպանը Հայկ Ալումյանն էր, հանրային պաշտպան կներգրավվի:

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հաջորդ չորեքշաբթի՝ ժամը 11-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31