Եվրասիական զարգացման բանկն առաջարկել է ստեղծել տարածաշրջանային հաշվարկային դրամական միավոր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-երկրների համար: Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Եվգենի Վինոկուրովը (լուսանկարում):
«Մի շարք գործիքներ կան, որոնք մենք առաջարկում ենք դրամական կարգավորող մարմիններին քննարկման, հիմնականում երկարաժամկետ հեռանկարի համար: Օրինակ, տարածաշրջանային հաշվարկային դրամական միավոր. խոսքը ոչ թե միասնական արժույթի մասին է, այլ գործիքի, որը կթեթևացնի փոխադարձ հաշվարկները»,- ասել է նա:
Նման արժույթի օրինակ կարող է ծառայել էքյուն, որը 1979-1998թթ. կիրառվում էր Եվրոպայի տարածքում:
Այս պահին այդ նախաձեռնությանն աջակցում է Ղազախստանը, սակայն հարցը դեռ չի քննարկվել ԵԱՏՄ երկրների հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ