Հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Քիվոյին և կազմակերպության անդամ Հրայր Մկրտչյանին:
Սիրիահայ գործարարների պատվիրակությունը « Համաշխարհային բանկ»-ի խմբի և Գերմանական «GIZ» կազմակերպության աջակցությամբ վերջերս մասնակցել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված «Սիրիական միջազգային գործարար ընկերակցության» անդրանիկ համաժողովին: Ներսես Քիվոն ներկայացրեց իր տպավորությունները համաժողովից, անդրադարձավ արդյունքներին և հեռանկարներին:
ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց գործարարների պատրաստակամությունը՝ ներդնել իրենց հնարավորությունները Հայաստանում՝ մասնակցելով Հայրենիքի զարգացման գործընթացին: Քննարկվեցին գործարարական ծրագրերի իրագործման հետ կապված այլ հարցեր:
Անդրադարձ կատարվեց նաև «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության գործունեությանն ու խնդիրներին: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ