Կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը տեղեկացրել է, որ այդ ծրագրով նախատեսվում է անցում կատարել շուկայի ազատական նոր մոդելի, որի նպատակն է, ավելի արդյունավետ դարձնել ներքին շուկան և խթանել արտահանումը:
Բացի այդ մշակվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու օրենքի նախագիծը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ