Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավարարվա՞ծ եք». հերթական սանկցիաները՝ «Սասնա ծռերի» փաստաբանների հանդեպ

Հուլիս 26,2017 15:21

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստն այսօր վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու եւ նիստին չներկայանալու համար սանկցիայի է ենթարկում ամբաստանյալների պաշտպաններ Արայիկ Պապիկյանին, Մուշեղ Շուշանյանին, Տիգրան Հայրապետյանին, Արա Զաքարյանին:

Հիշեցնենք՝ նրանք պատճառաբանել էին, թե կարգադրիչներն իրենց ոչ թե զննում են, այլ խուզարկում, իսկ դատավորն էլ պնդել էր, որ կարգադրիչները գործում են օրենքի սահմաններում:

Սանկցիայի ենթարկված փաստաբաններից Արա Զաքարյանը, որն այդ պահին արդեն ներկայացել էր նիստին, խնդրեց պարզաբանել իրեն սանկցիայի ենթարկելու պատճառը: Դատավորը հիշեցրեց, որ նա անհարգալից վերաբերմունք է դրսեւորում դատարանի հանդեպ: Զաքարյանին Արտուշ Գաբրիելյանը թույլ չտվեց խոսքը շարունակել: Փաստաբանը շարունակեց խոսել, ինչի համար նախազգուշացում ստացավ:

-Կարգադրիչները զեկուցել են, որ դուք հրաժարվել եք ներկայանալ նիստի, այդ պատճառով: Բավարարվա՞ծ եք,-ասաց դատավորը:

-Իհարկե՝ ոչ…դուք ապատեղեկացված եք,-պատասխանեց Արա Զաքարյանը:

Դատավորին չհաջողվեց լռեցնել Զաքարյանին, ինչի պատճառով նա 4-րդ անգամ ընդմիջեց նիստը՝ Արա Զաքարյանի հանդեպ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31