Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ համար ազգային և մարդկային պարտականություն է դպրոցի դռները բաց պահել» Անդրանիկ Պողոսյան

Հուլիս 26,2017 14:52

Հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հալեպի Կրթասիրաց Սարգիս Չեմպերճյան երկրորդական վարժարանի տնօրեն, Սիրիայի գավառական ժողովի անդամ Անդրանիկ Պողոսյանին և Կրթասիրաց մշակութային միության և վարժարանի հայաստանյան ներկայացուցիչ Ալեքսան Կարադանայանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց հյուրերին՝ արժևորելով Սիրիայում հայ համայնքի պահպանությանն ուղղված նրա ազգանպաստ գործունեությունը: Նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով, դպրոցի աշակերտների թվով, առկա խնդիրներով ու դժվարություններով: Նա մասնավորապես նշեց. «Սիրիայում հայ դպրոցը պահելով՝ իսկապես հերոսություն եք անում: Համայնքը պահելը, սերունդ կրթելը շատ կարևոր է: Հպարտ եմ, որ այսպիսի մարդիկ կան, որ ապրում են Հայրենիքը, ազգը սիրելով ու նրանց ծառայելով»:

Անդրանիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց վերջերս իրեն փոխանցված՝ ՀՀ Նախագահի կողմից շնորված Երախտագիտության մեդալի համար և հավելեց:«Շնորհակալական խոսքերից ավելի ուզում եմ հավաստել, որ այդ պարգևը խթան պիտի դառնա, որ ավելի ակտիվ աշխատանք տանենք: Կրկին ուզում եմ շեշտել, որ պետք է վերադառնամ Հալեպ՝ իմ առաքելությունը շարունակելու: Ինձ համար և ազգային, և մարդկային պարտականություն է դպրոցի դռները բաց պահել»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31