Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի մարզիկները շարունակում են պայքարը Եվրոպայի օլիմպիական փառատոնում

Հուլիս 26,2017 14:07

Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող պատանիների Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնում 50 երկրների ներկայացուցիչներ պայքարում են տասը մարզաձեւերում: Հայաստանը մասնակցում է դրանցից վեցին՝ թենիս, հեծանվային սպորտ, լող, ձյուդո, աթլետիկա եւ սպորտային մարմնամարզություն:

Մրցումային երկրորդ օրվա ավարտից հետո մեր պատանի մարզիկներից ոմանք ավարտել են մրցելույթները, մյուսները դեռ շարունակում են:

Երեկվա արդյունքներով մեր հավաքականից առավել հաջող հանդես է գալիս լողորդ Արթուր Բարսեղյանը, որը 50 մետր ազատ ոճի նախնական լողահերթում 23.72 արդյունքով մտել է եզրափակիչ եւ այսօր փորձելու է պայքարել մեդալի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31